«Բարև Երևան»-ն առաջարկում է բնակարան տրամադրել զոհվածների ընտանիքներին
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանին բաց նամակ է տարածել, որով առաջարկում է բնակարան տրամադրել զոհվածների՝ վարձով ապրող ընտանիքներին: Խոսքը պայմանագրային զինծառայող Հրաչ Մուրադյանի ու Արցախ կամավոր մեկնած Սարգիս Խալաֆյանի ընտանիքների մասին է: Բաց նամակում ասված է.
«Իհարկե տեղյակ եք, որ ապրիլյան պատերազմում զոհված երևանցիներից Սարգիս Խալաֆյանի ու Հրաչ Մուրադյանի ընտանիքներն ապրում են վարձով:Սարգիս Խալաֆյանն ունի 4 չափահաս, իսկ Հրաչ Մուրադյանը 3 անչափահաս՝ 8, 6 և 2 տարեկան երեխաներ:
Երևանի ավագանու փետրվարյան նիստում հաստատել ենք Երևանի սեփականություն հանդիսացող գույքի ցանկը, որտեղ առկա է մոտ 440 բնակարան:
Վստահ եմ, որ Դուք ևս մտահոգ եք լուծել այս ընտանիքների բնակարանների խնդիրը, ավելին՝ պարտավորված եք Ձեզ զգում:
Առաջարկում ենք Երևանի ավագանու մոտակա նիստում ներկայացնել այս ընտանիքներին բնակարան հատկացնելու մասին համապատասխան նախագիծ, որը Ձեր իրավասությունն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին