Բենաթյա. «Եթե «Բավարիան» ուզում է բաժանվել ինձանից, ես կհեռանամ»
«Բավարիայի» պաշտպան Մեհդի Բենաթյան մեկնաբանել է լուրերը, որ շուտով կարող է հեռանալ Մյունխենից: Նա 2014 թ. է «Ռոմայից» տեղափոխվել «Բարսելոն»: Այս մրցաշրջանում վնասվածքի պատճառով շատ հանդիպումներ է բաց թողել. բոլոր մրցաշարերում մասնակցել է ընդամենը 16 խաղի, խփել 1 գոլ:
«Պայմանագրով դեռ երեք տարի ունեմ: Եթե «Բավարիան» ուզում է բաժանվել ինձանից, ես կհեռանամ: Դա խնդիր չէ,- Բենաթյայի խոսքերը մեջբերել է «Kicker»-ը:- Եթե ակումբում ուզում են, որ մնամ, կմնամ: «Բավարիայում» գիտեն, որ ես իսկական պրոֆեսիոնալ եմ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան