Վարչապետը ԳԱԱ-ում. Ցավ եմ ապրում, որ սերմեր, ազոտական պարարտանյութ ենք գնում և ներմուծում Հայաստան
Կառավարությունն ակնկալում է, որ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից տրվի «պրոդուկտ»,- ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովում, լսելով 2015-ի գործունեության հիմնական արդյունքները, ներկայացված զեկույցները, ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Ես, օրիակ, ցավ եմ ապրում, որ գումարներ ենք ծախսում, սերմեր, ազոտական պարարտանյութ ենք գնում և ներկրում Հայաստան: Կարող ենք տեղում արտադրել, ստեղծել աշխատատեղեր, զարգացնել այդ ուղղությունը: Առաջարկում եմ աշխատել նաև այլ ուղղություններով, ներկայացնել ողջամիտ ծրագրեր: Նաև պետք է ֆինանսապես արդյունավետ լինեն»,- նշեց նա՝ ընդգծելով, որ ունեն աշխատելու մեծ ռեսուրս, պոտենցիալ, որպես կառավարության ղեկավար պատրաստակամություն հայտնեց ապագայում ավելի ակտիվացնել համագործակցությունը:
Վարչապետը նաև ասաց, թե՝ 2015-ին ԳԱԱ-ն բավականին աշխատանք կատարել է, սակայն կա պոտենցիալ այն ավելի զարգացնելու, դեպի ապագա նայելու համար: Հ.Աբրահամյանը ներկայացրեց գիտության ոլորտի զարգացմանն ուղղված ապագա անելիքները. ձևավորել գիտության և առաջատար տեխնոլոգիաների ոլորտի կայուն զարգացումն ապահովող համակարգ, արդիականացնել գիտության նյութատեխնիկական բազան, ենթակառուցվածքները, ապահովել գիտության և տեխնիկայի բնագավառի բարձր որակավորում ունեցող կադրերի թվաքանակի կայուն աճ, ապահովել երիտասարդ կադրերի ներհոսք գիտության ոլորտ, իրականացնել գիտական ներուժի կայուն սերնդափոխություն, ապահովել հիմնարար գիտական հետազոտություների արդյունավետ պետական հովանավորություն և առաընթաց զարգացում, ապահովել հայագիտության ոլորտի առաջնային զարգացումը, էապես ընդլայնել գիտության և տեխնոլոգիաների բնագավառում միջազգային համագործակցությունը, հեռանկարում ապահովել համաշխարհային գիտական և գիտատեխնիական տարածքում Հայաստանին վայել դիրքի ձեռք բերումը, որի համար կառավարությունը պատրաստ է բերել իր աջակցությունը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԳԱԱ-ի կողմից արտադրված ամինաթթուներն իրացվում են եվրոպական շուկայում
- Վարչապետ. Գիտության ոլորտը պետք է դիտարկել նաև ազգային անվտանգության տեսանկյունից
- Գյուղացին նույնիսկ մատչելի պարարտանյութ գնելու հնարավորություն չունի
- Պարարտանյութը, սերմացուն և դիզելային վառելիքը գյուղացին կստանա վճարելուց հետո միայն
- Իրանական ընկերությունը Հայաստանում օրգանիկ պարարտանյութեր է արտադրում
- Վանաշենի գյուղապետարանը բնակիչներից գումար է հավաքել, սակայն պարարտանյութ չի տրամադրել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին