Գվարդիոլա. 11 մետրանոցը, որն իրացրեցինք, իրականում անարդարացիորեն էր նշանակվել
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան «Վերդերի» հետ Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի հանդիպումից (2:0) հետո պատասխանել է լրագրողների հարցերին:
«Իհարկե, գոհ եմ: Բեռլինում հիանալի եզրափակիչ կլինի,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է ակումբի մամուլի ծառայությունը:- «Վերդերը» գավաթային մրցաշարից դուրս էր թողել Մյունխենգլադբախի «Բորուսիային» ու Լևերկուզենի «Բայերին»: Գիտեինք, որ մեզ քաջ թիմ է դիմակայելու: Պլանավորել էինք շատ ավելի ագրեսիվ խաղալ՝ օգտագործելով մեր 5 հարձակվողներին: Այդուհանդերձ, բավարար քանակով գոլային պահեր ստեղծեցինք:
11 մետրանոցը, որն իրացրեցինք, իրականում անարդարացիորեն էր նշանակվել»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին