ԴԱՀԿ պետի հրաժարականը խուճապ է առաջացրել օլիգարխ-պաշտոնյաների շրջանում. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրել է. «ԴԱՀԿ պետի հրաժարականը սառը ցնցուղ էր կառավարման ողջ համակարգի համար: Էլիտայում արդեն անհանգստություններ կային Վարդան Այվազյանի, Սամվել Ալեքսանյանի և մի շարք գործարարների «օբյեկտներում» սկսված լայնամասշտաբ ստուգումների հետ կապված: Եթե մինչ Միհրանի հրաժարականը կուլիսներում դրան նայում էին մատների արանքով՝ գտնելով, որ բյուջեն լցնելու համար է արվում, այժմ անհանգստությունը վերաճել է տագնապի` եթե «իմպերատորին» այդքան մոտ կանգնած, նրան ծառայություններ մատուցած մարդն է հրաժարական տալիս, ինչ է սպասվում իրենց:
ՀՀԿ-ում ասում են. «Սերժ Սարգսյանը գտնում է, որ Հայաստանում «աշխատած» փողերը պետք է Հայաստանում մնան, ժամանակին էլ շատ սուր է ընկալել Տիգրան Սարգսյանի կապն օֆշորի հետ, մինչև վերջինս կարողացավ նախագահին համոզել, որ այդպես չէ»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին