Եվրահանձնաժողովն առաջարկել է Ուկրաինայի համար վերացնել վիզային ռեժիմը
Պաշտոնական Բրյուսելը առաջարկել է ուկրաինացիների համար վերացնել ԵՄ երկրներ այցելության համար պահանջվող պարտադիր վիզաները: Հաղորդում է «Deutsche Welle»-ն:
Ինչպես նշվում է, խոսքն առաջին հերթին դեպի շենգեն գոտի կարճաժամկետ այցելությունների մասին է: Այս դեպքում ուկրաինացիները հնարավորություն կունենան 90 օր տևողությամբ մուտք ունենալ շենգեն գոտի՝ առանց պարտադիր համարվող վիզայի:
Եվրահանձնաժողովի պաշտոնական առաջարկը քննարկման է ներկայացնել Եվրոպական պառլամենտում, որտեղ այն պետք է ստանա ԵՄ անդամ բոլոր երկրների որակյալ մեծամասնության հավանությունը:
Միաժամանակ նշվում է, որ փաստաթղթում նաև դրույթ կա այն մասին, որ ԵՄ-ը Ուկրաինայի համար առանց վիզային ռեժիմը կարող է փոխել միգրացիոն հոսքերի մեծացման կամ այլ խնդիրների ի հայտ գալու հետևանքով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան