Թուրքիան ՆԱՏՕ-ին Վրաստանի հեշտացված անդամակցություն է առաջարկում
Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն մայիսին կայանալիք ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը կառաջարկի ՆԱՏՕ-ին Վրաստանի հեշտացված անդամակցության մեխանիզմ: Հաղորդում է «Ռոսբալտ» գործակալությունը:
«Կարծում եմ, որ Վրաստանը կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին՝ առանց անդամության համար գործողությունների ընթացակարգն անցնելու: Տեխնիկապես դա միանգամայնորեն հնարավոր է: Մենք ամբողջությամբ պաշտպանում ենք ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության գաղափարը, և ես այս հարցը բարձրացնելու եմ նախարարների առաջիկա հավաքին»,- հայտարարել է Չավուշօղլուն:
Վերջինս հավելել է, որ չնայած այս առումով Թուրքիան վերջնական երաշխիքներ չի կարող տալ, բայց ակնհայտ է, որ Վրաստանը համապատասխանում է ՆԱՏՕ-ի չափանիշներին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին