Լյուդմիլա Սարգսյան. Բանակցություններում մենք հիմա հնարավորություն ունենք առավել կոշտ դիրքերից հանդես գալու
ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը չի բացառում, որ քառօրյա պատերազմից հետո փորձ կարվի բանակցային սեղանին դնել մադրիդյան սկզբունքները:
«Բնական է, որ Ադրբեջանը փորձում է շանտաժի ենթարկել Ռուսաստանին, քանի որ ՌԴ-ն Ադրբեջանի հետ ունի իր կոնկրետ շահերը: Հենց սրանից օգտվելով Ադրբեջանը փորձում է օգտագործել Ռուսաստանին: Բայց ես չեմ կարծում, որ Ռուսաստանը չի գիտակցում, որ Հայաստանի՝ զիջումների չգնալը բխում է նաև իր շահերից՝ հաշվի առնելով թուրքական գործոնը»,-«Բանակցային գործընթացի հնարավոր զարգացումները ԼՂՀ քառօրյա պատերազմից հետո» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց պատգամավորը:
Նա վստահ է, որ ռուսական կողմը որոքան էլ ունենա տարածաշրջանային ու տնտեսական շահերը, պետք է հնարավորություն տա, որ Հայաստանը զիջումների շատ չգնա:
«Դա մեզանից է կախված՝ թե ինչ դիրքով հանդես կգանք բանակցությունների ժամանակ: Անցել են այն ժամանակները, երբ կոմպլիմենտարիզմի դաշտում մենք ցույց ենք տալիս, թե կողմ ենք զիջումների, իսկ ադրբեջանական կողմն անընդհատ մերժում է առաջարկները: Այդ պահն անցել է, լրիվ այլ շրջան է: Մենք հիմա հնարավորություն ունենք առավել կոշտ դիրքերից հանդես գալու՝ հաշվի առնելով ապրիլյան իրադարձությունները: Մենք բավականին կարևոր գործոն ենք Կովկասում, իսկ Ռուսաստանը շահգրգիռ է իր ազդեցությունը պահպանել այստեղ: Ուրեմն՝ թող բարի լինեն, մեզ հետ հաշվի նստելու: Ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչքան սկզբունքային կլինեն մեր իշխանությունները»,-ասաց Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին