Սպիտակի ընտրություններում պարտված փոխմարզպետն ազատվեց աշխատանքից
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Վանիկ Ասատրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն։
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, վարչապետի մեկ այլ որոշմամբ Հովհաննես Թադևոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ:
Նշենք, որ ՀՀԿ-ական Վանիկ Ասատրյանը մասնակցում էր Սպիտակի քաղաքապետի ընտրություններին: Նա պարտվեց գործող քաղաքապետ Գագիկ Սահակյանին:
Հարակից հրապարակումներ`
- Սպիտակում Լոռու փոխմարզպետը պարտվել է
- Սպիտակի գործող քաղաքապետն ընտրվելու շանսերը բարձր է գնահատում
- Լոռու փոխմարզպետն առաջադրվել է Սպիտակի քաղաքապետի թեկնածու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան