«Հայփոստ»-ի «ՇոփԻնԱմերիկա» ծառայությունից օգտվողների թիվն աստիճանաբար աճում է
Հայաստանի փոստային կապի ազգային օպերատորը` «ՀայՓոստ» ընկերությունը գործարկել է էլեկտրոնային առևտրի նոր ծառայություն՝ «ShopInAmerica» հարթակը, որի նպատակն է պարզեցնելու ԱՄՆ-ից կատարվող առցանց գնումների ընթացքը և առաքումը հայաստանաբնակ հաճախորդների համար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայփոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանը:
Ըստ նրա, այն նորարարական ծառայություն է, որը ներկայացվելու է նաև Երևանում ընթացող Եվրոպայի փոստային օպերատորների առաջին լիագումար ժողովում: «Այդ ծառայությունը հնարավորություն է տալիս Հայաստանի քաղաքացիներին էլեկտրոնային առևտուր իրականացնել Ամերիկայում ու ստանալ իրենց ապրանքները շատ արագ ու մատչելի ձևով»,- ընդգծեց Պաբլո Գեչիջյանը:
Նրա խոսքերով` ծառայությունը հնարավորություն է տալիս օգտվել համաշխարհային ճանաչում ունեցող համացանցային առևտուր իրականացնող կայքերից, որոնցից նախկինում հնարավոր չէր օգտվել: «Մենք տեսնում ենք, որ ամեն օր ավելի ու ավելի շատ մարդիկ են օգտվում այդ ծառայությունից»,- ասաց նա:
Նշենք, որ այս նորարարական հարթակը նպատակ ունի պարզեցնելու, ավելի արագ և մատչելի դարձնելու ԱՄՆ-ից Հայաստան կատարվող առցանց գնումների առաքման գործընթացը և «ՀայՓոստ»-ի ընդլայնված ցանցի շնորհիվ այդ ծառայությունը հասանելի դարձնելու անգամ ՀՀ ամենահեռավոր գյուղերի բնակիչների համար: Այսպիսով, Հայաստանի բնակիչները կարող են կատարել ներմուծվող ապրանքների մաքսազերծումը և վճարել մաքսատուրքը «ՀայՓոստ»-ի հայաստանյան բաժանմունքներում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան