«Փոքր բան էր, հարթվել է». Հրազդանի քաղաքապետը հետընտրական միջադեպի մասին. «Ժողովուրդ»
Հրազդանում նախօրեին տեղի ունեցած միջադեպի մասով պարզվում է ոչ ոք բողոք-ասելիք չունի: «Ժողովուրդ»-ի փոխանցմամբ, ապրիլի 18-ին՝ երեկոյան, Հրազդանի գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի մոտ հիսուն կողմնակիցները Դանիելյանի եղբոր` Արթուր Դանիելյանի և եղբորորդու` Արգամ Դանիելյանի և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանի «նազիր-վեզիրը»՝ ոմն Սմբատի գլխավորությամբ, հարձակվել էին Սասուն Միքայելյանի թիմից հինգ հոգու վրա: Քանի որ Միքայելյանի` հարյուրից ավել կողմնակիցներ մոտակայքում էին եղել, շտապ դեպքի վայր էին հասել: Արդյունքում Դանիելյանի մերձավորները, այդ թվում նրա եղբայրն ու եղբոր որդին, դաստիարակչական մի շարք ապտակներ ստանալուց հետո մի կերպ կարողացել էին փախչել դեպքի վայրից` նույնիսկ իրենց ավտոմեքենաները փողոցում թողնելով:
Երեկ թերթին հայտնի է դարձավ, որ կողմերից ոչ մեկը տեղի ունեցածի առնչությամբ ոստիկանությանը բողոք չի ներկայացրել: Ավելին՝ Արամ Դանիելյանը թերթի հետ զրույցում մեղմել է իրավիճակը` ասելով, թե. «Միջադեպ չի եղել, փոքր բան էր, հարթվել է»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան