Հրազդանի քաղաքապետի ՕԵԿ-ական թեկնածուն ընտրակաշառքի բաժանման դեպքի ականատես չի եղել. «Իրավունք»
Ապրիլի 17-ին Հրազդանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններից հետո Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ընտրությունների արդյունքները չեն բողոքարկելու, մինչդեռ ընտրակեղծիքների մասին խոսակցությունները քիչ չեն:
«Իրավունքը» «Հայկական վերածնունդ»-ի (ՕԵԿ) թեկնածու Արթուր Միսակյանից փորձել է պարզել՝ ի՞նչ կարծիք ունի ընտրությունների մասին:
«Որոշակի միջադեպեր եղան, որոնց օպերատիվ արձագանքել ենք, որից հետո էլ դրանք հարթվել են: Ընթացքը բավական խաղաղ եմ գնահատում: Ոչ մի թեկնածուի քվեաթերթիկ չի գողացվել, չի կեղծվել, լցոնումներ չեն եղել: 28 տեղամասերում ամեն ինչ եղել է օրենքի սահմանու»,- ասել է ՀՎԿ անդամը:
Ինչ վերաբերում է ընտրակաշառքի բաժանման լուրերին, Արթուր Միսակյանն ասել է, որ անձամբ ընտրակաշառքի բաժանման դեպք չի արձանագրել, ականատես չի եղել, բայց լրատվամիջոցները մի քանի տեսանյութ էին հրապարակել: «Սակայն ինչպես մյուսները, այնպես էլ ես, լսել ենք այդ մասին»,- ասել է Միսակյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան