Միքայել Մելքումյանը՝ Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում առաջադրվելու մասին. «Հրապարակ»
Առաջիկայում, ամենայն հավանականությամբ՝ հունիսին, սպասվում են Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրություններ։ Գործող ռեկտորի՝ Կորյուն Աթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է մայիսին։ «Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ խոսակցություն կա, որ ռեկտոր դառնալու հավակնություն ունի նաև ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Վերջինս նույն համալսարանում դասախոս է, պրոֆեսոր և ամբիոնի վարիչ է աշխատում։ Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանն ասել է, որ թեկնածուների ցանկն առայժմ հայտնի չէ, քանզի մրցույթ դեռ չի հայտարարվել։ Ինչ վերաբերում է Մելքումյանի առաջադրվելու մասին խոսակցություններին, Աթոյանն ասել է, որ չի լսել նման բան:.
«Հրապարակ»-ը խոսել է նաև Միքայել Մելքումյանի հետ։ Վերջինս կտրականապես հերքել է, ասել, որ նման բան չկա՝ ընդգծելով, որ առաջին անգամ մեզանից է լսում այդ մասին և նման ցանկություն էլ չունի։ «Ես առաջին անգամ եմ լսում, ճիշտն ասած։ Ռեկտորն իմ լավ ընկերն է, և, ընդհանրապես, եթե նա իմ ընկերն էլ չլիներ, ես երբեք չէի հավակնի ռեկտորի պաշտոնին, քանի որ ես շատ գոհ եմ նրանից, ինչ-որ կա»,-ասել է նա՝ ակնարկելով իր ներկա կարգավիճակը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան