Հայ մարզիչները մեկնել են Մոնպելյե
Այսօր ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի մասնակից մարզիչները՝ Վարուժան Սուքիասյանը (Հայաստանի ազգային հավաքական, «Արարատ»), Կարեն Բարսեղյանը (Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքական, «Արարատ»), Արամ Ոսկանյանը (Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքական, «Բանանց»), Արթուր Ոսկանյանը (Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքական, «Բանանց»), Լիանա Հայրապետյանը (Հայաստանի մինչև 19 տարեկան աղջիկների հավաքական), Արթուր Պետրոսյանը («Ցյուրիխ»), Վահե Յաղմուրյանը («Արարատ»), Սարգիս Հովսեփյանը («Փյունիկ»), Արտակ Օսեյանը («Փյունիկ»), Անդրանիկ Զանազանյանը («Բանանց»), Ֆելիքս Խոջոյանը («Շիրակ»), Տիգրան Եսայանը և Ժոլտ Հոռնյակը, ինչպես նաև դասընթացի ղեկավար, ՀՖՖ տեխնիկական տնօրեն Մարկ Լելևրն ու ՀՖՖ մարզչական կրթության համակարգող Ղազար Հակոբջանյանը մեկնել են Ֆրանսիայի Մոնպելյե քաղաք: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի հերթական փուլի ընթացքում մասնակիցները ապրիլի 20-26-ը կծանոթանան ֆրանսիական «Մոնպելյե» ակումբի ենթակառուցվածքներին, կհետևեն առաջին թիմի մարզումներին, հանդիպումներ կունենան ակումբի տեխնիկական տնօրենի, գլխավոր մարզչի, ֆուտբոլի ակադեմիայի ղեկավարության հետ, կծանոթանան թիմի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրերին, ինչպես նաև կդիտեն և կվերլուծեն Ֆրանսիայի առաջնության հանդիպում` «Մոնպելյեի» մասնակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան