Տիգրան Սարգսյանի՝ աշխատանքից ազատված ազգականը նոր պաշտոն կստանա ՌԴ-ում. «Ժողովուրդ»
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Հրայր Սարգսյանը, որ իր դիմումի համաձայն, ազատվեց ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից, առաջիկայում նոր աշխատանքի կանցնի:
Թերթը նշել է, որ Հրայր Սարգսյանը ՀՀ նախկին վարչապետ, այժմ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հորեղբոր որդին է:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հրայր Սարգսյանը պատրաստվում է տեղափոխվել Մոսկվա և աշխատանքի անցնել իր զարմիկի՝ Տիգրան Սարգսյանի մոտ:
«Իշխանական շրջանակներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Հրայր Սարգսյանը բավականին ստեղծագործական միտք ունի՝ հատկապես պետական միջոցները սեփականի վերածելու հարցում, և նրան Մոսկվա տեղափոխելու գաղափարը հենց այդ հանգամանքով է պայմանավորված»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին