Շ. Քոչարյան. Հայաստանը շարունակելու է քայլերը Մերձավոր Արևելքում մարդկության դեմ հանցագործությունները կանխելու ուղղությամբ
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ԱԳՆ-ում այսօր ընդունել է Հայաստանի, Եվրոպայի և Ռուսաստանի եզդիական և ասորական համայնքային կառույցների ղեկավարներին և ներկայացուցիչներին։
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, եզդիների և ասորիների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Հայաստանի Հանրապետության կողմից իրենց համայնքների նկատմամբ հոգատար վերաբերմունքի, ինչպես նաև այն ջանքերի, որոնք գործադրվում են միջազգային ասպարեզում Մերձավոր Արևելքում եզդիների և ասորիների նկատմամբ իրականացվող տեղահանություններին, հալածանքներին և ջարդերին վերջ դնելու համար:
Նախարարի տեղակալը, ընգծելով դարավոր բարեկամության ավանդույթ ունեցող եղբայրական եզդի և ասորի ժողովուրդների հետ հարաբերությունների առկայությունը, հավաստիացրել է, որ Հայաստանը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել Մերձավոր Արևելքում կրոնական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացվող մարդկության դեմ հանցագործությունները կանխելու և ստեղծված հումանիտար ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ:
Քննարկվել են բարեկամական ժողովուրդների տարբեր ոլորտներում հարաբերությունների առավել սերտացման հնարավորությունները:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին
- Եզդիները հայերի հետ միասին պայքարում են մեկ ընդհանուր թշնամու դեմ. Ազիզ Թամոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան