Դոմինիկյան հանրապետությունում Զիկայով 56 մարդ է վարակվել
Դոմինիկյան հանրապետությունում Զիկա վիրուսով 56 մարդ է հիվանդացել: Այս մասին հաղորդել է երկրի առողջապահության նախարար Ալտագրիսիա Գուսմանը: Գրում է Rosbalt.ru-ն:
«Ներկա պահին Զիկայով վարակված կասկածվող 1249 մարդուց 56-ի մոտ հաստատվել է հիվանդությունը»-ասել է նա: Նախարարը պարզաբանել է, որ վիրուսի նախանշաններ ունեցող 87 այցելուների մեջ եղել են հղի կանայք, որոնցից 19-ի մոտ հիվանդությունը հաստատվել է:
ՏԱՍՍ-ին հղում անելով՝ աղբյուրը գրում է, որ այս հայտարարությունը Գուսմանն արել է երկրի ղեկավար Դանիլո Մեդինայի և պետական գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին