Հունահռոմեական ոճի ըմբիշները մեկնել են Մոնղոլիա
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ավագ մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ մեկնել է Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատոր, որտեղ ապրիլի 23-24-ն անցկացվելու է Օլիմպիական խաղերի վարկանշային երկրորդ մրցաշարը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Հիշեցնենք, որ Ռիոյի օլիմպիական խաղերի վարկանիշների համար կպայքարեն Ռոման Ամոյանը (59 կգ), Արսեն Ջուլֆալկյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) և Էդգար Խաչատրյանը (130 կգ):
Նախապես հայտավորված էր, որ 85 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Արթուր Շահինյանը, սակայն վերջինս վնասվածք է ստացել և ստիպված բաց կթողնի նաև Մոնղոլիայի վարկանշային մրցաշարը: Մինչ այդ նա չէր մասնակցել նաև Սերբիայի մրցաշարին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան