Իշխանությունն ընդունել է ընտրատեղամասում տեսախցիկ տեղադրելու առաջարկը, ֆինանսավորող են փնտրում. ՀԺ
Իշխանությունները մոտ 3 միլիոն դոլար հատկացնող միջազգային կառույց են փնտրում, որպեսզի կարողանան գնել մոտ 2000 տեսախցիկ: Բանն այն է, որ նրանք Ընտրական օրենսգրքի նախագծում մի քանի փոփոխություններ են իրականացրել:
«Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ սույն փոփոխություններով բավարարվել են ընդդիմության որոշ պահանջները: Նախ, մասնակիորեն ընդունել են մատը թանաքոտելու պահանջը՝ այն փոխարինելով էլեկտրոնային համակարգի միջոցով մատնահետքի նույնականացմամբ: Ընդունել են նաև յուրաքանչյուր ընտրատեղամասում տեսախցիկ տեղադրելու առաջարկը, որի համար էլ ֆինանսավորող են փնտրում:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը թերթի թղթակցի հետ զրույցում չի ցանկացել մեկնաբանել այս տեղեկությունը: Հարցին՝ արդյոք սա որոշակի զիջո՞ւմ էր ընդդիմության պահանջներին, նա պատասխանել է. «Զերծ մնանք զիջում, բանակցել տերմիններից, ընդհանուր առմամբ մեր քննարկումները դրական եմ համարում: Մատնահետքի գրանցման և էլեկտրոնային կտրոն վերցնելու տարբերակը դարձել է պարտադիր պահանջ: Այս և այլ մեխանիզմները թույլ են տալու մտածել, որ մենք կխուսափենք կրկնակի քվեարկությունների կամ լցոնումների մասին խոսակցություններից»:
Ի դեպ, լրամշակված նախագիծը ուրբաթ օրը կքննարկվի այս հանձնաժողովի նիստում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան