Ա. Մելիքյան. ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ճնշումների թիվն ավելացել է
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց ԽԱՊԿ 2016թ. առաջին եռամսյակային զեկույցը (հունվար-մարտ):
Մելիքյանին ուրախացրել էր փաստը, որ այս տարվա առաջին եռամսյակում ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ բռնության դեպքեր չեն արձանագրվել:
«Մենք համարում էինք, որ այս փաստը կարող է միտում դառնալ: Բայց ապրիլի սկզբին երկու լրագրողներ բռնության ենթարկվեցին: Խոսքը «Արարատնյուզ»-ի խմբագրի ու News.am-ի լրագրողի մասին է»,-ասաց Մելիքյանը:
Նա ցավով նկատեց, որ եթե որոշ ժամանակ լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնություն չի իրականացվում, ապա դա ոչ թե օրինաչափություն է, այլ բացառություն:
Կոմիտեի նախագահն ասաց, որ ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ճնշումների թիվն ավելացել է: Նրա մյուս մտահոգությունները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Սիմոնյանը պատմել է, որ իրեն հրելով դուրս են հանել ՀՀԿ-ական թեկնածուի շտաբից
- News.am-ը դիմում է ՀՀ պաշտպանության նախարարին՝ բաց նամակով
- Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան