«Հարյուրավոր մարդիկ խնդրում են նոր արագաչափեր տեղադրել». «Սեքյուրիթի դրիմ»-ի հիմնադիր
««Սեքյուրիթի դրիմն» ընդհանրապես չի տուգանում և տուգանքի գործառույթի հետ որևէ առնչություն չունի: «Սեքյուրիթի դրիմն» ընդամենը, պայմանագրային հիմունքներով, ճանապարհային ոստիկանությանը ծառայություն է մատուցում, այսինքն՝ օգտագործելով տեխնիկական միջոցները՝ փաստերը փոխանցում է ճանապարհային ոստիկանությանը»,- «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման տաղավարում հայտարարել է «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ հիմնադիր Ալեքսան Զաքարյանը:
Զաքարյանը քաղաքացիներին տուգանելու որոշում կայացնելու մեջ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությանը մեղադրելն ընդհանրապես անհասկանալի է համարել, քանի որ տվյալ գործառույթը պատկանում է ճանապարհային ոստիկանությանը, իսկ տուգանքի չափը օրենքն է սահմանում:
Ալեքսան Զաքարյանը նշել է, որ «Սեքյուրիթի Դրիմ»-ը գերշահույթով չի աշխատում, իսկ տուգանքների նպատակը ոչ թե քաղաքացիներից գումար կորզելն է, այլ վարորդներին խախտումներից զերծ պահելը: Զաքարյանի պնդմամբ՝ հարյուրավոր մարդիկ խնդրում են նոր արագաչափեր տեղադրել:
Ընկերության հիմնադիրը ևս մեկ անգամ շեշտել է, թե «Սեքյուրիթի Դրիմը» որևէ պետական պաշտոնյայի հետ կապ չունի, և ընկերության միակ սեփականատերը ինքն ու իր եղբայր են՝ Գուրգեն Զաքարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան