Շարապովայի հետ կապված որոշումը կկայացվի հունիսին
Թենիսի համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Դևիդ Հագերտին հայտարարել է, որ ITF-ը սկսել է ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովայի դոպինգ-թեսթի հետ կապված գործի հետաքննությունը: Նախագահը չի բացառել, որ որոշումը կկայացվի Ուիլմբլդոնի մրցաշարի սկսվելուց առաջ, որը տեղի կունենա հունիսի 27-ից հուլիսի 10-ը: Այս մասին տեղեկացնում է tennis.com-ը:
Հագերտին նաև նշել է, որ այլ մանրամասներ չի հայտնի: Չի տեղեկացնի նաև գործի քննության վայրի մասին: Սովորաբար, նման գործերի հետաքննության համար պահանջվում է 2-3 ամիս:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին