ԼՂՀ ԱԺ նախագահը շնորհակալական նամակ է ուղարկել Բասկերի երկրի խորհրդարանին
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհակալական նամակ է ուղարկել Բասկերի Երկրի խորհրդարանի նախագահ Բակարտչո Տեխերիա Օտերմինին՝ ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների վերաբերյալ ս.թ.ապրիլի 14-ին միաձայն ընդունված հռչակագրի առթիվ: Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից:
«Այս հռչակագիրը չափազանց կարևոր է Արցախի ժողովրդի համար: Սա ոչ միայն քաղաքական փաստաթուղթ է, որը կոչ է անում զինադադարի անհապաղ վերականգնման ու ամրապնդման և, միանշանակ, սատարում է բանակցությունների ու ժողովրդի կամարտահայտության միջոցով հակամարտության խաղաղ կարգավորմանը, այլ նաև շատ կարևոր ուղերձ է, որ մենք միայնակ չենք՝ խաղաղ, անվտանգ և ժողովրդավար ապագայի համար մեր պայքարում, և չնայած մեզ բաժանում են հազարավոր կիլոմետրեր, այնուամենայնիվ, մենք միավորված ենք նույն տեսլականի և նույն արժեքների շուրջ»,- ասված է Աշոտ Ղուլյանի շնորհակալական նամակում:
Հարակից հրապարակումներ`
- Բասկերի Երկրի խորհրդարանը դատապարտել է ռազմական ճանապարհով հակամարտությունը լուծելու Ադրբեջանի փորձը
- «Բանաձև Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ. ինքնորոշում». Բասկերի անդրադարձը ղարաբաղյան հիմնախնդրին
- Բասկերի խորհրդարանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին