Սատկել է աշխարհի ամենածեր շունը
Ավստրալիայում մահացել է աշխարհի ամենածեր շունը. նա 30 տարեկան էր և պատկանում էր ավստրալիական կելպի ցեղատեսակին: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:
Մեգգի անունով շունը ապրել է ֆերմեր Բրայան Մաքլարենի մոտ: Մահվանից մի քանի օր առաջ Մեգգին կարողացել է ակտիվ քայլել ու հաչել կատուների վրա, սակայն հետո նրա ակտիվությունը թուլացել է:
Նրա տերը ասել է, որ ինքը շատ տխուր է, քանի որ իրենք ընկերներ էին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին