Գյուղապետից խաբեությամբ գումար հափշտակած «պաշտոնյայի որդին» հայտնվել է ոստիկանությունում
Մարտի 30-ին Սյունիքի մարզի համայնքներից մեկի ղեկավարը ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է տվել, որ նախորդ օրը երեկոյան անհայտ մեկը բջջային հեռախոսով զանգահարել է իրեն, ներկայացել որպես պաշտոնատար անձի որդի և խնդրել երկու ժամվա ընթացքում վճարման տերմինալի միջոցով փոխանցել 50 հազար դրամ, հետ վերադարձնելու պայմանով: Ոստիկանությունից տեղեկացնում են, որ փոխանցելուց հետո գյուղապետը հասկացել է, որ իրեն խաբել են:
Ապրիլի 14-ին պաշտոնայի որդի ներկայացած երիտասարդն արդեն ոստիկանությունում հարցաքննվում էր: Գորիսի բնակիչ, նախկինում դատված երիտասարդը զանգահարել է ևս 7 գյուղապետի, սակայն նրանք մերժել են գումար տրամադրել: Ոստիկանությունից հայտնեցին, որ նախաքննությունը շարունակվում է:
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան