Կուստուրիցա. Իմ ֆիլմը չեն ընդգրկել Կաննի կինոփառատոնի ծրագրում, քանի որ ես աջակցում եմ Պուտինին
Սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան վստահ է, որ իր նոր «Ծիր կաթին» ֆիլմը չի ընդգրկվել Կաննի կինոփառատոնի մրցույթային ծրագիր՝ ժյուրիի անդամների հակառուսական նախապաշարմունքների պատճառով: Այս մասին գրում է Նյուզու.քոմ կայքը՝ հղում անելով The Guardian-ին:
«Վերջին շրջանում քաղաքականությունը գնալով ավելի շատ է միջամտում Կաննի կինոփառատոնի աշխատանքներին»,- ասել է Կուստուրիցան:
Նա ենթադրում է, որ «որևէ մեկը հրաման է տվել չընդունել ֆիլմը», քանի որ աջակցում է ռուս առաջնորդին: Կուստուրիցան խոստովանել է, որ հայտ ուշ է ներկայացրել, բայց նախկինում, պնդում է ռեժիսորը, դա որևէ դժվարություն չէր առաջացնում:
Նշենք, որ Կուստուրիցան երկու անգամ՝ 1985թ. և 2004 թ. ճանաչվել է Կաննի կինոփառատոնի հաղթող: Վերջին տարիներին ռեժիսորը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ակտիվ աջակիցներից է:
Անցած տարի նրան արգելել էին ելույթ ունենալ Ուկրաինայում՝ պրո-ռուսական կողմնորոշման պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում