ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի այցը Հայաստան չի կայանա
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի այցը տարածաշրջան, որը սպասվում էր ապրիլի 25-ին, չեղյալ է հայտարարվել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հանրային տեղեկատվության վարչության ղեկավար Արմինե Հալաջյանը՝ փոխանցելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի ստացված տեղեկությունը:
«Ստեֆան Դյուժարիկի փոխանցմամբ, գլխավոր քարտուղարը շատ էր հետաքրքրված տարածաշրջանի երկրներով և շատ էր ցանկանում այցելել տարածաշրջան, սակայն հրատապ հարցերով պայմանավորված՝ այդ օրերին պետք է գտնվի այլ վայրում: Ուստի Հարավային Կովկաս այցի ժամկետները կվերանայվեն»,- հայտնեց Արմինե Հալաջյանը:
Հայաստան այցելելիս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պետք է այցելեր նաև տարածաշրջանի մյուս երկրներ՝ Վրաստան և Ադրբեջան:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան