«Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է Սիսիանի կամավորական ջոկատի կամավորներից մեկը
Օրերս «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է Արցախում վիրավորված զինծառայողներից մեկը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
«Բազմաթիվ բուժական միջոցառումներ իրականացնելուց հետո, ցավոք, չհաջողվեց նրան փրկել, քանի որ գնդակը խոցել էր գլխուղեղը, և զարգացող ուղեղի այտուցից զինծառայողը մահացել էր»,- ասաց Արմեն Մուրադյանը:
Բացի այդ, ըստ նախարարի, նա բազմաթիվ այլ վնասվածքներ է ունեցել, և երկար պայքարից հետո կենտրոնում չի հաջողվել փրկել նրա կյանքը:
«Աստղիկ» բժշկական կենտրոնից Panorama.am-ը տեղեկացավ, որ մահացածը Կարո Ծերունի Համբարձումյանն էր: Նա Սիսիանի կամավորական ջոկատի ազատամարտիկ էր և ապրիլի 4-ին վիրավորվել էր թշնամու անօդաչու սարքի հարվածից: Կարո Համբարձումյանը մահացել է ապրիլի 18-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան