«Փառք հերոս տղերքին». մեկնարկեց «Ձեռքներդ հեռու Արցախից» երթը
Ազատության հրապարակում մեկնարկեց երթ՝ «Ձեռքներդ հեռու Արցախից» կարգախոսով: Ակցիան կազմակերպել է «Ձեռքներդ հեռու Արցախից. Արժանապատվության պահանջ-երթ» նախաձեռնությունը:
Երթի մասնակիցները շարժվելու են Հայաստանի արտաքին գործերի նախարարություն և ՌԴ դեսպանատուն՝ Հայաստանի ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման ընդառաջ հնչեցնելու իրենց պահանջները: Երթի մասնայիցներին բաժանեցին զոհված զինծառայողների նկարները:
Ակցիայի կազմակերպիչներից Դավիթ Սանասարյանը նշեց, որ ապրիլյան պատերազմի հենց առաջին օրվանից հայերը ցույց տվեցին, որ պինդ են և դեռ շատ ասելիքներ ունեն:
«ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում ինֆորմացիա կա, որ Լավրովը Ղարաբաղի հարցով գալիս է Հայաստան: Իրականում պաշտոնական հայտարարություններում միշտ թողնում են տողատակեր, իսկ տողատակերը լրացնում են իբր անկախ լրատվամիջոցներով: Եւ բոլորին հայտնի է «Известия» պարբերականի հրապարակումը: Մենք այստեղ ենք՝ հստակ ասելու, որ մեր լավագույն տղաների արյան գնով ազատագրված և մինչև օրս պահված հողերից մի թիզ չենք զիջելու: Սա պոպուլիստական հայտարարություն չէ, սա մեր տղաների հանդեպ հարգանք է ու ոչ ոք թող չկասկածի, որ մեր արյունով պահելու ենք մեր սուրբ տղաների սուրբ արյունը: Մեր տղաների արյան գնով ոչ Ռուսաստանը, ոչ էլ այլ պետությունները, ոչ էլ այս իշխանություները չեն կարողանալու առևտուր անել»,- ասաց Դավիթ Սանասարյանը:
Մինչ երթի մեկնարկն Դավիթ Սանասարյանն անուն առ անուն ընթերցեց ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված զինառայողների ու քաղաքացիական անձանց անունները: Դրանից հետո հնչեցին ակցիայի մասնակիցների բացականչությունները՝ «Փառք հերոս տղերքին»:
Ակիցայի կազմակերպիչները նաև խոսեցին հայազգի գործածար Լևոն Հայրապետյանի բանտարկությունից, որը նույնիսկ բանտից, ըստ Դավիթ Սանասարյանի, այս օրերին իր օգնության ձեռքն է մեկնել Արցախի ժողովրդին և իր ունեցած սեփականություններում ժամանակավորապես տեղավորվել տեղահանվածներին:
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախչյանն էլ նշեց, որ Ազատության հրապարակ է եկել «Էրեբունի» հիվանդանոցից, որտեղ կյանքի ու մահու կռիվ են տալիս չորս զինվորներ, որից երկուսը 19 տարեկան են:
«Այդ հողերի համար այսքան պայքարել է մեր ժողովուրդը, արյունով է շաղաղված այդ հողը, բնականաբար, թիզը անգամ զիջելը դավաճանություն է: Ես ուզում եմ, որ մեր իշխանությունը լսի և իմանա, որ ցանկացած որոշում, որը կխափանի այս ծրագիրը՝ կողջունվի, հակառակը՝ շատ վատ կլինի»,- ասաց Անահիտ Բախշյանը:
Այս ելույթներից հետո «Արցախը մերն է» կոչերով մեկնարկեց երթը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան