Մշտադիտարկում՝ պետության կողմից պահպանվող առավել վտանգված հուշարձանների տարածքներում
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի oպերատիվ արձագանքման բաժնի աշխատակիցները Արագածոտնի մարզում իրականացրել են պետական սեփականություն հանդիսացող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված, պահպանվածության առումով առավել վտանգված հուշարձանների մշտադիտարկում: Այս մասին տեղեկանում ենք ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքից:
Ընդհանուր առմամբ ՊՈԱԿ-ի ենթակայության տակ է գտնվում շուրջ 400 այդօրինակ հուշարձան, դրանիցից 50-ը՝ Արագածոտնի մարզում:
Աշխատակիցները եղել են Աշտարակ քաղաքում, Օհանավան, Կարբի, Փարպի, Արտաշավան համայնքներում, ուսումնասիրել առավել վտանգված 9 հուշարձան, արձանագրել փաստացի վիճակը, ճշտել բացասական ազդեցություն ունեցող գործոնները: Վերոնշյալ հուշարձանները լուսանկարվել են, ինչի հիման վրա էլ որոշվել է դրանց պահպանվածության աստիճանը՝ համապատասխանաբար՝ I, II, III դասակարգման:
Մշտադիտարկման վերաբերյալ սահմանված ձևաչափով պարբերաբար տեղեկույթ կներկայացվի լիազոր մարմնին:
Հիշեցնենք, որ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալ Սամվել Մուսոյանն ասել էր, որ պետության կողմից պահպանվող 24 հազար 250 հուշարձանից մեծ մասն այսօր կարիք ունեն ամրակայման, վերանորոգման: Առավել վտանգված են ու հրատապ միջամտության կարիք ունենք 245 հուշարձան:
Լուսանկարները՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կայքից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան