
«Ձեռքներդ հեռու Արցախից» երթի կազմակերպիչների նվերը՝ ՌԴ դեսպանատանը
«Ձեռքներդ հեռու Արցախից. Արժանապատվության պահանջ-երթ» նախաձեռնության անդամները Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ փորձեցին իրենց նվերներով տուփը դնել դեսպանատան նամակների արկղի մոտ, սակայն Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հորդորեց արկղը թողնել մայթի մոտ:
«Եթե մեկը փորձի հող հանձնել, մենք իրեն կհանձնենք հողին»,- ասաց երթի կազմակերպիչներից Դավիթ Սանասարյանը՝ ցույց տալով արկղը, որի մեջ էր արյունոտ կոշիկ և «Մոլոտովի կոկտեյլ»:
Ոստիկանները պատ կազմած ակցիայի մասնակիցներին թույլ չէին տալիս անցնել դեսպանատան մայթ:
Սակայն երթի կազմակերպիչ Դավիթ Սանասարյանը արկղը հանձնեց դեսպանատուն: