The Wall Street Journal-ը Հայոց ցեղասպանությունը ժխտող հսկայական գովազդներ է տարածում
Ամերիկյան The Wall Street Journal ամսագիրը նախօրեի իր համարի մի ամբողջ էջը «նվիրել» է թուրքական նախագծի գովազդին, որը զբաղվում է Հայոց Ցեղասպանության ժխտմամբ։ «Գովազդում» մեծ տառերով գրված է «Ճշմարտություն = Խաղաղություն», և պատկերված են ձեռքեր՝ Ռուսաստանի և Հայաստանի դրոշներով, որոնց մատները խաչված են, իսկ մեջտեղում Թուրքիայի դրոշի գույներով ձեռքն է, որը ցույց է տալիս խաղաղության նշան։
Գովազդը պարունակում է նաև հղում FactCheckArmenia.com-ին, որը զբաղվում է ցեղասպանության ժխտմամբ։ Այս կայքը քարոզում է, որ հայերը սպանվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, քանի որ «կոլեկտիվ մեղավոր են եղել Օսմանյան կայսրությանը դավաճանելու համար»։
Նշում են նաև, թե իբր ավելի քիչ հայեր են սպանվել և որ հակամարտությունը սկսել են հենց հայերը։
WSJ-ի գովազդը վրդովմունք է առաջացրել սոցիալական ցանցերում և թվիթերում, ինչին ի պատասխան ամսագիրը նշել է, որ իրենք ընդունում են «սադրիչ» գովազդներ։
Խումբը, որը վճարել է պրոթուրքական հարթակի համար, ցանկանում է շեղել ուշադրությունը ցեղասպանության իրական փաստերից, գրում է RT-ն։ Այս լայնածավալ հակահայկական արշավը սկսվել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին ընդառաջ։
Այս խումբը նույն գովազդը տեղադրել է նաև Նյու Յորքի Թայմս հրապարակում և Բոստոնում։ Թվիթերում բարձրացված վրդովմունքից հետո Բոստոնի հսկայական գովազդը հանվել է, սակայն դեռևս պարզ չէ, թե երբ է հեռացվելու Թայմս հրապարակի բաները։
Թվիթերում մի օգտատեր անգամ գրել է, որ Նյու Յուրքի երկնքում հայերի ցեղասպանությունը մերժող ուղերձներ են գրվում և հրապարակել նկարներ։