Հայաստանը բիզնես օմբուդսմեն կունենա. ՀԺ
Կառավարության աշխատակազմի և Եվրոբանկի փորձագետների համատեղ ուժերով մշակվել է «Գործարար շահերի պաշտպանի մասին» օրենքի նախագիծ, որը արդեն ուղարկվել է տարբեր նախարարություններ ու գերատեսչություններ՝ կարծիքներ ստանալու համար:
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ սա հենց այն «բիզնես օմբուդսմենի» գաղափարն է, որը առաջ էին տանում հատկապես փոքր և միջին բիզնեսի շահերով զբաղվող հասարակական կազմակերպությունները: Ըստ նախագծի՝ բիզնես օմբուդսմենը նշանակվելու է 5 տարով, ՀՀ վարչապետի կողմից: Օմբուդսմենի թեկնածությունը որոշվելու է հատուկ ստեղծվելիք խորհրդի կողմից, որտեղ ընդգրկված են լինելու կառավարության, մասնագիտացված հասարակական կազմակերպությունների և միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչները: Օրենքի նախագծով բիզնես օմբուդսմենին տրված լիազորությունները էական նշանակություն կարող են ունենալ բիզնեսին մասնավորապես հարկային կամայականություններից պաշտպանելու գործում:
«Չնայած, ինչպես նշում են նախագծի ծանոթ մասնագետները, շատ բան կախված է ապագա օմբուդսմենների անձնական որակներից: Համարձակ, անկախ և բանիմաց օմբուդսմենի առկայությունը կարող է լուրջ պատնեշ դառնալ բիզնեսի դեմ իրականացվող պետական ոտնձգությունների դեմ»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան