ԱՎԾ-ն տնտեսական ակտիվության ցուցանիշի չափազանց բարձր ու կասկածելի աճ է արձանագրել. ՀԺ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) աճել է 5.5 տոկոսով: «Հայկական ժամանակ»-ը մեկնաբանել է. «Սա չափազանց բարձր և կասկածելի աճ է, հաշվի առնելով իրական կյանքում տեսանելի իրավիճակը: ՏԱՑ նման աճին ամենաշատը նպաստել է ծառայությունների ոլորտում արձանագրված աճը, որը անցած տարվա համեմատ կազմել է 9.6 տոկոս: Նշենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների համոզմամբ՝ ծառայությունների ոլորտում գրանցվող այս ցուցանիշը պայմանավորված է կազինոների հաճախելիության աճով: Ըստ որոշ դիտարկումների, դրա վրա մեծ ազդեցություն ունի նաև բուքմեյքերական գրասենյակի հաճախորդների ավելացումը»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան