«Մամուլի ազատության ինդեքս»-ում ՀՀ-ի՝ չորս տեղով դիրքի բարելավումը կապված է այլ երկրներում իրավիճակի բարդացմամբ. Բ.Նավասարդյան
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հրապարակած «Մամուլի ազատության ինդեքս» 2016 զեկույցում Հայաստանն իր դիրքերը բարելավել է չորս տեղով, սակայն դա չի նշանակում, որ Հայաստանում լրատվամիջոցների ազատության առումով իրավիճակը բարելավել է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Ըստ նրա, չորս տեղով դիրքի բարելավումը նշանակում է, որ այլ երկրներում է իրավիճակը բարդացել, բացասական զարգացումներ են եղել:
Հիշեցնենք, որ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը նախօրեին հրապարակել է աշխարհի 180 երկրներում մամուլի ազատության մասին իր ամենամյա «Մամուլի ազատության ինդեքս» 2016 զեկույցը: Զեկույցում Հայաստանը, զգալի առաջընթաց գրանցելով մամուլի ազատության ապահովման ոլորտում, 4 միավորով բարելավել է իր դիրքը՝ հայտնվելով 74-րդ տեղում: Նախորդ տարի Հայաստանը 78-րդ հորիզոնականում էր: Հետխորհրդային երկրների շարքում առաջատար դիրքերում են միայն Հայաստանը և Վրաստանը (64-րդ հորիզոնական):
Բ. Նավասարդյանը նշեց, որ Հայաստանում մամուլի ոլորտում կան որոշ խնդիրներ, որոնք ժառանգվել են անցյալից, կան զարգացումներ, որոնք մտահոգիչ են:
Ըստ նրա, խնդիրներից մեկը կապված է նախորդ տարվա դեկտեմբերին «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում ընդունված փոփոխությունների հետ՝ կապված թվայնացման գործընթացի հետ:
«Մենք և այլ հասարակական կազմակերպություններ, որոնք զբաղվում են լրատվամիջոցների, լրագրողների գործունեությամբ, արձանագրել ենք բավականին լուրջ մարտահրավերներ: Դրանք հիմնականում կապված են այն իրողության հետ, որ փոփոխված օրենքով սահմանված կարգավորումները բարենպաստ պայմաններ են ստեղծում խոշոր մենաշնորհների համար նաև այս ոլորտում, իսկ փոքր և միջին բիզնեսի ձեռնարկությունները, որոնք միակն են, որ կարող են նպաստել Հայաստանի մարզերում լրատվամիջոցների զարգացմանը, հնարավորություն չունեն որևէ նախաձեռնողկանությամբ հանդես գալ: Օրենքի դրույթը ենթադրում է, որ մասնավոր մուլտիպլեքս օպերատորները կարող են գործել Հայաստանի ողջ տարածքում, չի կարող լինել տեղական մուլտիպլեքս օպերատոր, որը սպասարկում է միայն մեկ մարզի կամ քաղաքի հեռարձակողների հնարավորությունը: Դա նշանակում է, որ միայն խոշոր ֆիանանսական ներդրումների շնորհիվ Հայաստանում կարող է առաջանալ որևէ մասնավոր մուլտիպլեքս օպերատոր»,- ասաց Բ. Նավասարդյանը:
Նա նշեց, որ երկրորդ մարտահրավերը նախորդ տարա ընթացքում ավելի ակնհայտ է դրսևորվել՝ անպատժելիությունն այն անձանց, իրավապահներ նկատմամբ, որոնք խոչընդոտում են լրատվամիջոցների գործունեությունը՝ կիրառելով նաև բռնությունը: Բ. Նավասարդյանը հիշեցրեց էլեկտրաէնեգիայի սակագնի բարձրացման դեմ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ՝ ապրիլի 23-ին իրադաձությունները, որոնց ընթացքում բացի ցուցարարներից, նաև բռնության էին ենթարկվել քսանից ավելի լրագրողներ:
«Միջադեպի հետագա քննությունը ցույց է տալիս, որ չկա մինչև վերջ հետաքննելու և մեղավորներին պատժելու կամք»,- ասաց Բ.Նավասարդյանը:
Ըստ նրա, 2015 թվականին արձանագրված երրորդ խնդիրն այն է, որ հասարակության այն ներկայացուցիչները, ովքեր իրենց համարում են «ավելի հավասար», քան մյուսները, իրենց թույլ են տալիս շատ ավելի կոպիտ վերաբերմունք ԶԼՄ-ների նկատմամբ, քան մինչ այդ էր:
«Այստեղ ունենք բացասական զարգացում, ոչ թե խնդրի լուծմանը միտված փոփոխություններ»,- նշեց Բ.Նավասարդյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան