Այսօր կկայանա «Արմենիա» ավիաընկերության առաջին չվերթը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը «Արմենիա» ավիաընկերությունից տեղեկացել է, որ ընկերության ծրագրերում ոչ մի փոփոխություն չի եղել: «Արմենիա» ավիաընկերության առաջին չվերթը տեղի կունենա այսօր, ուղղությունը՝ Իսրայել:
Չվերթի ավիատոմսերy վաղուց արդեն վաճառքում էին:
«Ամեն ինչ նախատեսված ծրագրով կիրականացվի, ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել մեր չվերթներում: Այսօր իրականացվելու է Երևան-Թել Ավիվ չվերթը, ըստ նախատեսված ժամանակացույցի»,-թերթին տեղեկացրել են ավիաընկերությունից:
Թերթը հիշեցնում է, որ «Արմենիա» ավիաընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը, Թամազ Գայիաշվիլին և Ռոբերտ Հովհաննիսյանը: Թամազ Գայիաշվիլին «Airzena» վրացական ավիաընկերության հիմնադիրն է և ընկերության տնօրենների խորհրդի նախկին նախագահը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը եղել է վերը նշված վրացական ավիաընկերության փոխտնօրենը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան