
Հայրը ճանաչել է Արգիշտի Գաբոյանի դին
Ապրիլի 20-ին հայկական կողմին հանձնված զինծառայողի դին նրա հայրը ճանաչել է. անհետ կորած զինծառայողը Արգիշտի Գաբոյանն է: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԼՂՀ գերիների, պատանդների ու անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը:
«Հայրը երեկ երեկոյան ճանաչել է որդուն և տեղափոխել Երևան», փոխանցեց պարոն Քոչարյանը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ ապրիլի 20-ին ժամը 16․00-ին համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում ադրբեջանական կողմը ԼՂՀ-ին է հանձնել զոհված զինծառայողի մարմինը։
Ապրիլի 2-ին մեկնարկած քառօրյա պատերազմական գործողությունների հետևանքով ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 92 մարդ: 18 զինծառայողի դի գտնվում էր հակառակորդի կողմում: Միայն մեկն էր համարվում անեհտ կորած:
Հարակից հրապարակումներ`
- ԿԽՄԿ. Հնարավոր դարձավ պարզել անհայտ կորած հայտարարված բոլոր անձանց ճակատագրերը
- Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում ադրբեջանական կողմը ԼՂՀ-ին է հանձնել զոհված զինծառայողի մարմինը
- ԿԽՄԿ-ն ոչ հերքում, ոչ էլ հաստատում է հայ զինծառայողի գտնվելու մասին տեղեկությունը