Արցախի խորհրդարանում առաջադրվել են ապրիլյան ագրեսիայից հետո տուժած ընտանիքների սոցիալական ապահովմանը վերաբերող հարցեր
Այսօր ԼՂՀ Ազգային ժողովի հերթական լիագումար նիստի ժամանակ խորհրդարանը քննարկել և ընդունել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ԼՂՀ օրենքները: Այս մասին հայտնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
Խորհրդարանում ներկայացվել է ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանի 2015թ. գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտումների վերաբերյալ զեկույցը:
Համաձայն կանոնակարգի, տեղի է ունեցել նաև օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ, որին ներկա են եղել կառավարության անդամները՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ:
Խորհրդարանականների կողմից առաջադրվել են հանրապետության արտաքին քաղաքականությանը, տնտեսությանը, ապրիլյան ագրեսիայից հետո տուժած ընտանիքների սոցիալական ապահովմանն ու նախատեսվող փոխհատուցմանը վերաբերող հարցեր, որոնց տրվել են համապատասխան պարզաբանումներ: