Նազարբաևը հաստատել է՝ մանկապիղծները քիմիական ստերջացման կենթարկվեն
Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը ստորագրել է օրենք, որի համաձայն մանկապիղծները կենթարկվեն հարկադիր քիմիական ստերջացման: Այդ մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքէջը:
«Ժողովրդի առողջության և առողջապահության համակարգի» մասին օրենսգրքում կատարված փոփոխությունը նպատակ ունի պաշտպանել երեխաների իրավունքները:
«Այդ փոփոխություններով, անչափահաս երեխաների նկատմամբ սեռական բնույթի հանցագործություն կատարելու համար պատասխանատվության կենթարկվեն, այդ թվում՝ պատասխանատվության քիմիական եղանակով ստերջացում տեսակի», -ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին