«Ավրորա» մրցանակաբաշխության երաժշտական ղեկավարը կլինի Սերգեյ Սմբատյանը
Երևանում ապրիլի 24-ին կայանալիք «Ավրորա» մրցանակաբաշխության երաժշտական ղեկավարը կլինի Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը: Այս մասին տեղեկանում ենք մրցանակաբաշխության ֆեյսբուքյան էջից:
«Aurora Prize-ի միջոցով մենք պետք է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրենք ցեղասպանություն կոչվող չարիքի հետևանքների վրա, պետք է նաև արվեստի ուժով ստիպենք վերջ դնել վայրագություններին, հանրայնացնենք մարդասիրությունը»,- իր խոսքում նշել է Սերգեյ Սմբատյանը։
Panorama.am-ին Նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրեցին, որ Նվագախումբը կատարելու է հայ կոմպոզիտորների հանրահայտ ստեղծագործություններից, մասնավորապես՝ հատվածներ Ավետ Տերտերյանի 3-րդ, Արամ Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիաներից, ինչպես նաև Շառլ Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» երգը և այլն:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Թանկյանի երաժշտությունը՝ «Ավրորային»
- Aurora Dialogues. մարդասիրական ոլորտի խնդիրների քննարկման նոր հարթակ
- Մարդասիրական ասպարեզի առաջատար գործիչները ժամանելու են Երևան
- «Ավրորա»-ի հավակնորդները
- 100 LIVES -ը և ICFJ-ը հայտարարում են լրագրողական նոր մրցանակի հիմնման մասին
- Տրվել է 100 LIVES նախաձեռնության և Մարդասիրական նոր` «Ավրորա» մրցանակի մեկնարկը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան