ԵԽԽՎ-ն քննադատում է ԵՄ-Թուրքիա միգրացիոն համաձայնագիրը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում քննարկվեց ԵՄ-Թուրքիա 2016թ․-ի մարտի 18-ին կնքված համաձայնագրով փախստականների և միգրանտների իրավունքների հարցերը՝ ընդամենը 1 օր անց, երբ ԵԽԽՎ-ում ելույթներով հանդես եկան Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն ու Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։
Քննարկմանը խորհրդարանականները բարձրաձայնեցին, որ այս համաձայնագրով առաջ են եկել մարդու իրավուքների հետ կապված լուրջ հարցեր։
Ընդունված զեկույցում ԵԽԽՎ-ն նշում է, որ մտահոգությունները կապված են սկսած հունական կղզիներում միգրանտներին գերբնակեցված և հակասանիտարական ճամբարներում պահելուց մինչև անբավարար իրավական պաշտպանվածությունն այն մարդկանց, ովքեր ցանկանում են բողոքարկել ապաստանի հայցի մերժումը։
Զեկույցը նաև քննադատում է Հունաստանից միգրանտների տեղաբաշխման Եվրոպայի «ամոթալի դանդաղ» առաջընթացը։ Նշվում է, որ խոստացված 160 հազար փախստականներից մարտ ամիսին ընդամենը 937-ն են գտել իրենց խոստացված անկյունը։
«ԵՄ-Թուրքիա համաձայնագիրն անգամ թղթի վրա առաջացնում է բազմաթիվ լուրջ հարցեր փախստականների վերաբերյալ հիմնարար նորմերի և միգրանտների իրավունքների համատեղելիության առումով։ Մինչ այժմ այն ցույց է տալիս, որ առավել խնդրահարույց է լինելու գործնականում»,-ասել է զեկույցի հեղինակ, հոլանդացի պատգամավոր Թինեկե Սթիրքը։
ԵԽԽՎ-ն Թուրքիային խորհուրդ է տալիս Հունաստանից վերադարձված բոլոր միգրանտներին և ապաստան հայցողներին վերաբերվել միջազգային ստանդարտներին և օրենքներին համապատասխան։
Այս համաձայնագիրը մեծ քննադատության է արժանանում Եվրոպայում։ Թուրքիան, որտեղ ապաստանել են մոտ 3,1մլն փախստականներ, համաձայնել է հետ ընդունել Եվրոպայից անօրինական միգրանտներին՝ վիզային ռեժիմի վերացման և Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունների առաջընթացի դեպքում։
Եվրամիությունը նաև Թուրքիային է տրամադրելու 3մլրդ եվրո մարդասիրական օգնություն։
Եվրոպական խորհրդարանի անդամները ևս այս գործարքում մեծ ռիսկեր են տեսնում և նշում, որ այն կարող է գցել Եվրամիության բարոյական հեղինակությունը, եթե ԵՄ պաշտոնյաներն ընդառաջեն Թուրքիայի պահանջին և մինչև հունիս առանց վիզային ռեժիմ հաստատեն Թուրքիայի մոտ 75մլն քաղաքացիների համար։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան