Լավրովը Երևանում առաջարկելու է ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ ՌԴ մշակումները
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 21-22-ին Երևան կատարվելիք այցի շրջանակներում կառաջարկի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված որոշակի մշակումներ: Այս մասին «РИА»-ի փոխանցմամբ այսօր բրիֆինգի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
«Սերգեյ Լավրովը դատարկաձեռն ոչ մի տեղ չի ուղևորվում»,-ասել է Զախարովան՝մեկնաբանելով այն դիտարկումը, թե Լավրովը մեկնում է Երևան՝ իր հետ տանելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պլանը:
«Ասել, որ դա պլան է, ծրագիր է, նախագիծ կամ փաստաթուղթ, կարծում եմ, որ ճիշտ չի լինի: Խոսքը գնում է որոշակի մշակումների մասին, կարգավորման հունի մեջ մի շարք գաղափարների քննարկման մասին: Դրանում էլ կայանում է միջնորդի մեր առաքելությունը, որպեսզի զրուցենք կողմերի հետ, քննարկենք հնարավորությունները, լսենք նրանց խնդիրները, առաջարկենք համապատասխան լուծումներ»,-հավելել է Զախարովան:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին