Օղակաձև զբոսայգում հուշարձանը նվիրված է Շանգալի զոհերին
Մայրաքաղաքի Օղակաձև զբոսայգում այսօր բացվել է հուշարձան՝ նվիրված 2014 թվականին Իրաքի Շանգալ նահանգում զոհերի հիշատակին: Այս մասին Panorama.am-ին հայտնեց «Միդիա Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը:
«Հուշարձանը կրում է «Մոր փրկության քանդակ» անունը, որ նվիրված է Շանգալի բոլոր զոհերի հիշատակին՝ անկախ ազգությունից»,-ասաց Շարոյանը:
Նա պատմեց, որ հուշարձանը խորհրդանշում է երեխային փրկող մորը:
Շանգալցի մայրերի ու երեխաների լուսանկարներ՝ համացանցից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին