Խաղողագործները կառավարության շենքի դիմաց են
Կառավարության շենքի դիմաց այս պահին բողոքի ակցիա են անցկացնում Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի խաղողագործները: Նրանք պահանջում են կառավարության միջամտությունը իրենցից մթերած խաղողի դիմաց վճարելու հարցում:
«7 ամիս է՝ գործարանները մեզ խաբում են, գումարները չեն տալիս»,-ասաց բնակիչներեից մեկը:
Եփրեմ Գևորգյանը նշեց, որ խոստացել էին խաղողի դիմաց վճարել դեռ դեկտեմբերին. «Ամեն օր էսօր էգուց են գցում: Այսօրվա դրությամբ գումար չունենք, որ դուրս գանք մեր հողում աշխատանք անենք»:
Գյուղացիները նշեցին, որ իրենցից խաղող են մթերել թե Քաղցրաշենի, թե Տափերականի, թե հարակից այլ գյուղերում գործող ձեռնարկությունները:
Հարակից հրապարակումներ`
- Գյուղացիները պահանջում են մթերված խաղողի գումարը
- Նախարարը հորդորել է մինչև ապրիլի 1-ն ավարտել մթերված խաղողի դիմաց վճարումների կատարումը
- Լուսառատցիները պահանջում են վճարել մթերած խաղողի դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան