Ռուս գործիչը չի բացառում քրդական պետության ստեղծումը
«Ազգային պաշտպանություն» ամսագրի խմբագիր Իգոր Կորոտչենկոն չի բացառում Քրդական պետության ստեղծման հավանականությունը, սակայն այս փուլում նա կոչ է անում ստեղծել քրդերի ինքնավարություն: Նա անհրաժեշտ է համարում Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դեմ հայց ներկացնել ՄԱԿ-ի միջազգային դատարան, որտեղ պետք է քննության ենթարկվի Մերձավոր Արևելքի խաղաղ բնակչության դեմ դրա կատարած հանցագործությունները: Այս մասին գրում է «Ռեգնում» գործակալությունը:
Կորոտչենկոն նշել է, որ քրդերի ու եզդիների մասայական ցեղասպանության համատեքստում անհրաժեշտ է խոսել քրդերով խիտ բնակեցված շրջաններում ինքնավարության, իսկ հեռանկարում՝ Քրդական պետության ստեղծման մասին:
«Ոչ ոք չէր սպասում, որ Խորհրդային Միությունը կարող է փլուզվել, բայց ցավոք, դա տեղի ունեցավ: Նույն բանը կարող է տեղի ունենալ Թուրքիայի հետ, դա էլ կարող է փլուզվել: Այս պարագայում քրդերի ինքնորոշման իրավունքի օրինական իրականացումը և իրենց պետության ստեղծումը միանգամայն հնարավոր է»,-ասել է նա:
Նա նշել է, որ այն, ինչ լավ է Եվրոպայի ու ԱՄՆ-ի համար, Մերձավոր Արևելքի պարագայում չի աշխատում: Նա կոչ է արել հանգիստ թողնել Մերձավոր Արևելիքն: