«Ավրորա» մրցանակի համար ՀՀ ժամանած գործիչները՝ Երևանի կոնյակի գործարանում և Հայաստանի ազգային պատկերասրահում
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին, ով այսօր ժամանել է Երևան, 100 LIVES-ի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի հետ այցելել է Երևանի կոնյակի գործարան: Այս մասին տեղեկանում ենք «Ավրորա» մրցանակաբաշխության ֆեյսբուքյան էջից:
Հաղորդվում է նաև, որ միչև վաղվա AuroraDialogues քննարկումներն ու ապրիլի 24-ին կայանալիք «Ավրորա» մրցանակաբաշխությունը, աշխարհի տարբեր հատվածներից «Ավրորա» մրցանակի համար Հայաստան ժամանած մարդասիրական ասպարեզի առաջատար գործիչները հյուրընկալվել են Հայաստանի ազգային պատկերասրահում:
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Երևանում կայանալու է «Ավրորա» մրցանակի հանձնման արարողությունը: Ապրիլի 23-ին կազմակերպվելու է «Aurora Dialogues» քննարկումները:
«Ավրորա» մրցանակի մասին
«Ավրորա» մարդասիրական համաշխարհային մրցանակն ամեն տարի շնորհվելու է նրան, ով անձնվիրաբար օգնում է մարդկանց։ Դափնեկիրները ճանաչման են արժանանալու իրենց արարքների բացառիկ ազդեցության և նշանակության համար։ «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց, որոնք փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար և բացառիկ ջանքերով: Դափնեկիրն ստանալու է 100․000 ԱՄՆ դոլարի պարգև և նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն. 1.000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Էլի Վիզելը, Օսկար Արյասը, Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը և օսկարակիր դերասան ու բարերար Ջորջ Քլունին։
«Ավրորա» մրցանակի դափնեկրի չորս հավակնորդներն են՝ Մարգարիտ Բարանկիցեն՝ Բուրունդիից, բժիշկ Թոմ Քաթինան՝ Սուդանից, Սայիդա Ղուլամ Ֆաթիման՝ Պակիստանից, և Հայր Բերնարդ Կինվին՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունից:
Լուսանկարները՝ մրցանակաբաշխության ֆեյսբուքյան էջից:
Հարակից հրապարակումներ`
- Երևանում է «Ավրորա»-ի հավակնորդներից Սայիդա Ղուլամ Ֆաթիման
- Ջորջ Քլունին Երևանում է
- «Aurora Dialogues». «Հայաստանից աշխարհին ներկայացվելու է նոր նյութ»
- Համաշխարհային մարդասիրական ասպարեզի բացառիկ գործիչները ժամանում են Հայաստան
- «Ավրորա» մրցանակաբաշխության երաժշտական ղեկավարը կլինի Սերգեյ Սմբատյանը
- Սերժ Թանկյանի երաժշտությունը՝ «Ավրորային»
- Aurora Dialogues. մարդասիրական ոլորտի խնդիրների քննարկման նոր հարթակ
- «Ավրորա»-ի հավակնորդները
- 100 LIVE-ն սկսում է «Ավրորա» համաշխարհային մրցանակի հավակնորդների առաջադրումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին