ԼՂՀ ՄԻՊ-ը ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ իր միջանկյալ զեկույցը ներկայացրել է միջազգային կառույցներին
ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ հրապարակային զեկույցն ուղարկվել է մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպություններին: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՄԻՊ գրասենյակից:
Մասնավորապես ուղարկվել է ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարներին, ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողին, ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակին, Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտին Օմբուդսմենների միջազգային ինստիտուտին և այլն: Զեկույցը նաև ուղարկվել է Human Rights Watch, Amnesty International, Association for the Prevention of Torture, ինչպես նաև մի շարք այլ հեղինակավոր իրավապաշտպան միջազգային կազմակերպություններին:
Հիշեցնենք, որ միջանկյալ զեկույցը հրապարակվել էր նախօրեին՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության և պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ ս.թ. ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում կատարված դաժանությունների մասին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան