ՌԴ արտաքին գործերի նախարարն այցելեց Ծիծեռնակաբերդ
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ այցելեց Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Նախարարները Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ շրջեցին Ցեղասպանության թանգարանում:
Նշենք, որ ՌԴ արտգործնախարարը Հայաստան է եկել նախօրեին: Ծրագրված է Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որից հետո նրանք հանդես են գալու մամլո ասուլիսով:
Սերգեյ Լավրովին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան