ՀՀԿ-ՀՅԴ խորհուրդը ձևավորման փուլում է. ՀԺ
Հայաստանի հանրապետական կուսակցության և Հայ հեղափոխական դաշնակցության քաղաքական համագործակցության համաձայնագրով նախատեսվող խորհուրդը ձևավորման փուլում է, շուտով կուսակցությունները հանդես կգան խորհրդի ձևավորման և դրա կազմի մասին հայտարարությամբ: «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրել է ՀՀԿ կազմակերպատեսչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը՝ չհստակեցնելով, թե հանրապետականից ովքեր են ընդգրկվելու այդ խորհրդում:
«Այս պահին դեռ վերջնականապես պարզ չէ, որոշված չէ»,- ընդգծեց Թադևոսյանը՝ կրկնելով, որ երբ ճշտվի խորհրդի կազմը, գործունեության ձևը՝ հայտարարություն կարվի:
Թերթը հիշեցնում է, որ փետրվարի 24-ին նախագահական նստավայրում հանրապետական և դաշնակցություն կուսակցությունների միջև կնքված համագործակցության համաձայնագրի նախավերջին կետով նախատեսվում է. «4. Քաղաքական համագործակցության աշխատանքների արդյունավետության, կանոնավոր միջկուսակցական շփումների ապահովման և տեսակետնորի համադրման նպատակով ձևավորվում է համագործակցության խորհուրդ: Խորհրդի գործունեությունը իրականացվում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են կանոնավոր պարբերությամբ»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան