Ջոն Քըրբի. ԱՄՆ-ն Ղարաբաղի հարցում շարունակում է աջակցել Մինսկի խմբի ձևաչափը
«Մենք շարունակում ենք աջակցել ՄԱԿ-ի գործընթացը ու դեռևս հավատում, որ դա է առաջ գնալու ուղին, ամենալավ ուղին։ Ինչպես գիտեք, Մինսկի խմբի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը տարածաշրջան է այցելել ռուս և ֆրանսիացի իր պաշտոնակիցների հետ, ու հստակեցրել մեկ անգամ ևս, որ մենք ցանկանում ենք, որ կողմերն անմիջապես վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ»։ Այս մասին նշել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քըրբին, պատասխանելով «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության հարցին, թե արդյո՞ք Արցախում հայկական ու ադրբեջանական կողմերի միջև կրակի դադարեցման հարցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից վերջին ժամանակներս ստանձնած միակողմանի դերը ստվեր չի գցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի վրա, և ո՞րն է ներկա պահին Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԱՄՆ-ի դերը:
«Մենք հաստատակամորեն ենք տրամադրված, որ հարատեև խաղաղության հասնելու համար հարկավոր է կողմերի հետ աշխատել ՄԱԿ-ի միջոցով»,-հայտարարել է ԱՄՆ արտաքին գերատեսչության խոսնակ Ջոն Քըրբին։
Ինչպես նշում է Պետդեպարտամենտից «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությունը, ավելի ուշ հայտնի է դարձել, որ Քըրբին սխալմամբ է ԵԱՀԿ-ի փոխարեն կիրառել ՄԱԿ հապավումը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին